Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կլինի փոխատեղո՞ւմ

Կլինի փոխատեղո՞ւմ
01.05.2018 | 20:49

«Չելսի» ու «Նապոլի» ֆուտբոլային ակումբները հնարավոր է, որ փոխանակվեն մարզիչներով: Football Italia-ի տեղեկացմամբ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ակումբի ղեկավարության հետ դեռևս չի երկարաձգել պայմանագիրը: Հայտնի է, որ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն աչք ունի այս մարզչի վրա ու պատրաստ է վճարել նրա հրաժարիմքի գինը, որը կազմում է ութ միլիոն եվրո: Սրա կողքին հայտնի է և այն, որ անգլիական ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն տարաձայնություններ ունի Աբրահահամովիչ հետ, Իտալիա վերադառնալու ցանկություն է հայտնել: Կոնտեն կարող է փոխարինել Սարիին, սակայն այս դեպքում էր անգլիականի համեմատ ավելի քիչ աշխատավարձ կստանա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ